Պաշտպանության բանակը հերքում է «պաշարված դիրքերի» մասին հրապարակումները:
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը»,-հայտնում են ՊԲ-ից:
Պաշտպանության բանակը կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթшկներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։
Նշենք, որ Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հայտարարել էր, թե արդեն մեկուկես օր է, ինչ Արցախի ՊԲ 5-րդ պաշտպանական շրջանի (Մարտակերտ) զինվորներն արգելափակված են թշնամու ԶՈՒ կողմից։
Ըստ նրա տեղեկությունների՝ ադրբեջանցիները պաշարել են հիշատակված ՊՇ 4-րդ վաշտի հրամանատարական դիտակետը և սպառնում են այդ բնագծում տեղակայված 114-127 մարտական հենակետերին։