Տուր ինձ, Տեր, ապաշխարության վայր, ճգնության օթևան, խաղաղության հոգի և արդարության ճանապարհ, ամրության սպառազինություն, հաստատության հույս և հարատև երկյուղ: Դուրս բեր ինձ, Տեր, խորաթռիչ ծովահեղձ ցանկական կենցաղի մեղքերի անվերջ ընթացքից և շնորհիր ինձ աչքերի լույս և մտքի տեսություն, կյանքի հանդարտություն, շնորհների մերձեցում, արդարության արահետ: Տեր, շնորհիր ինձ, լաց ու արտասուք, որ սգամ մեղքերիս համար, [նաև՝] սրտաբեկ երկյուղ և, հոգեմաշ սարսափ ու դող` տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ:
Արիացրու ինձ, Տեր, որպեսզի պահեմ պատվիրանները, լինեմ ժու ժկալ, հաղթեմ բանսարկուի դեմ պատերազմում, մարմնով մե ռնեմ [մեղքի համար] և պայծառանամ ճգնության մեջ: Լցրու ինձ, Տեր, երկյուղով ու զղջմամբ, արտասուքներով ու հառաչանքներով, սիրով և սրբությամբ, շնորհներով և ճշմարտությամբ, գիտությամբ ու բոլոր առաքինություններով: Ջնջիր մեղքերիս բազմությունը, Տեր, և թոթափիր հանցանքներիս դառը մրուրը, պարուրիր սիրտս Սուրբ Հոգուդ արբեցմամբ և իմ փշաբեր մարմինը լցրու շնորհներով, աճեցրու և պտղաբեր դարձրու:
Ցույց տուր Քո ծառային, Տեր, Քո շնորհները` գութն ու ողորմությունը, ինձ տաճար դարձրու, որ` բնակարան լինեմ Ամենասուրբ Հոգուդ, և մի՛ թող այլևս, որ ծառայեմ մեղքին ու ապականությանը: Տեր, բժ շկիր ինձ հպարտությունից ու ամբարտավանությունից, սն ափառ ությունից և փա ռասիրությունից, մարդահաճությունից ու ո խ ակալ ությունից, բարկությունից ու ա տելութ յունից և բոլոր չարիքներից: Սուրբ Եփրեմ Ասորի