15 տարեկան էջմիածնեցի աշակերտին հուղարկավորեցին. ողբերգական տեսանյութ

Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոցը ցավակցություն է հայտնել ծեծի հետևանքով աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: «Դպրոցի տնօրենությունը, ողջ անձնակազմը, աշակերտական և ծնողական կազմը խորը կսկիծ են ապրում 10-րդ դասարանի աշակերտ Նարեկ Հովհաննիսյանի կորստի առթիվ. տասնհինգ տարին չբոլորած մի լույս էլ հանգավ…

Ցավակցում ենք ծնողներին , հարազատներին, ընկերներին . աղոթում ենք Նարեկի հոգու խաղաղության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել էր Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ.-ն:

Նշենք, որ, մամուլի հրապարակումների համաձայն, երեխան ծեծի է ենթարկվել դպրոցում: Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում