Մուսալեռի դպրոցից 15-ից ավելի երեխա տեղափոխվել է տարբեր բուժհաստատություններ․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում. Մուսալեռի վարչական տարածքում ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից 15-ից ավելի երեխաներ տեղափոխվել են՝ մի մասը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Մուսալեռի բժշկական ամբուլատոր կենտրոն, մի մասին էլ տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Թե ինչն է եղել դպրոցում երեխաների ինքնազգացողության վատացման պատճառը, պարզվում է: Պարզվում է նաև նրանց ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ օպերատիվ են գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և պարեկները:

Երեխաներից մի քանիսին էլ տեղափոխել են քաղաքացիական ավտոմեքենաներով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: