Ի՞նչ է սպասվում Հայաստանին 2024-ին. Էքստրասենս Սոսե Բաբայան

2023-ը մոտենում է իր տրամաբանական ավարտին: Էքստրասենս Սոսե Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում որոշ կանխատեսումներ է արել գալիք 2024 թվականի համար.

«Երբ տարին մոտենում է իր ավարտին, բանվորից մինչև վարչապետ, պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել տվյալ տարում:

2023 թվականը մեզ համար վախկոտության տարի էր, բայց իրականում մենք վախկոտ ազգ չենք, հայն իսկապես շատ խիզախ է, բայց մեզ պատեց վախկոտությունը, որովհետև թշնամու սկուտեղի վրա մենք շատ բան դրեցինք, թշնամու ջրաղացին չափից շատ ջուր լցրեցինք: Մենք մի ողջ դրախտավայր նվիրեցինք թշնամուն: Կանխատեսումս այն է, որ այդ ամենի պատասխանատուները տույժ են կրելու իրենց արածների համար: 2020-2023 թվականները մեզ համար վատն էին: Մենք շատ սխալներ ենք թույլ տվել, իմպուլսներ տվեցինք, որ ադրբեջանցին ավելի ուժեղանա: Պատերազմի ավարտից հետո փաստացի նույն բանն է կատարվում: Ես զարմանում եմ, ինչպե՞ս կարող է պետության երակների մեջ մեկ այլ պետության երակ մտնի, դիրիժորի նման մեզ ասում են, թե ինչպես ապրենք: Սյունիքից ճանապարհներ հանձնվեցին, նոր ճանապարհները բավականին անբարենպաստ են ու վտանգավոր:  2024 թվականը վիշապի տարի է: Ասում է, որ եղած պատերազմները հերիք էին, եթե այդպես շարունակվի՝ նորմայից դուրս թույն կշպրտի պատերազմ հրահրողների վրա: Վիշապի տարին խելքի տարի է, վիշապն ասում է, որ այս տարի պետք չէ նվաստանալ, պետք է վերլուծել, պետք է կարողանալ աշխատել: 2024 թվականը շախմատային տարի է, վիշապն ասում է, որ պետք է շախմատի քայլերով առաջ շարժվել: 2024 թվականն ասում է, որ եթե ենթարկվենք իրեն, մեզ տարին 12 ամիս, օրը 24 ժամ կտա խաղաղություն: Թավիշ արեցին, հիմա նոր ճանապարհների մասին են խոսում, վիշապն ասում է, որ այդ մտահղացումները պետք է 2024-ին դեն նետել: Վիշապն ասում է, որ պետք է հայ ժողովուրդը խելքի գա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում