Ամուսնացրել ենք արցախցի զույգի. հարսը Վաղուհաս գյուղից է, փեսան՝ Ճարտար քաղաքից. Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրավիրված է եղել արցախցի զույգի հարսանիքի։ Նա լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու կից գրել.

«Հրավիրված էի իմ սիրելի արցախցիների հարսանիքին:

2020թ. 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ժամանակ եմ ծանոթացել արցախահայ այս գեղեցիկ, մեծ ընտանիքի հետ: Նրանք արցախցու համառության, տոկունության, աշխատասիրության վառ ապացույցն են:

Ինչպես ասում են՝ ես աղջկա կողմից էի: Ամուսնացրել ենք Էլլային՝ Արցախի Վաղուհաս գյուղից, ով ընտանիքով բնակություն է հաստատել Մասիսի Սիս գյուղում: Ամուսինն Արցախի Ճարտար քաղաքից է, ով ընտանիքով այժմ ապրում է Կապան քաղաքում:

Անցնելով դաժան փորձությունների միջով՝ նրանք շարունակում են ապրել, պայքարել և արարել մայր Հայաստանում: Վստահ եմ, որ շենացնելու են հայրենիքն ու հայրենասեր սերունդ են մեծացնելու:

Մաղթում եմ խաղաղ երկինք ու երջանկություն նորապսակներին:

Թող Արցախի մեր հայրենակիցների ընտանիքներում այսուհետ միայն ուրախ առիթներ լինեն»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: