Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով. Ծառուկյան

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ համայն հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ:

Խաղաղություն ավետող այս տոնին ես մաղթում եմ, որ բոլորիս սրտերը լցվեն հույսով, հավատով ու սիրով: Ամենազոր հավատքով հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները:Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը խաղաղություն ու համերաշխություն բերի բոլորին:

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: