Վազգեն Թևանյանը՝ Զագրեբի վարկանիշային մրցաշարի հաղթող

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դարձավ Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող:

Եզրափակիչը չկայացավ իրանցի ըմբիշի վնասվածքի պատճառով, հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում 65 կգ քաշային հայ ըմբիշը 9:1 հաշվով հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվեյրայի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:

Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության էր հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբիշ 5:2 հաշվով հաղթել էր ԱՄՆ ներկայացուցչին:

Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն էր Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։

Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։

Աղբյուր  ArmSport.am

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: