Ինչպես բարձրացնել դոֆամինի մակարդակը, որպեսզի երբեք տխրություն, լարվածություն և ընկճվածություն չզգաք

Մարդկանց գլխուղեղում արտադրվող դոֆամին նյութը մի շարք կարևոր գործառույթներ ունի:

Կարգավորում է մեր շարժումները և ղեկավարում է մեր գլխուղեղի հաճույքի կենտրոնը: Դոֆամինի պակասը հանգեցնում է տրամադրության անկման, ընկճախտի և հոգեբանական այլ խնդիրների առաջացմանը: Բարեբախտաբար, գոյություն ունեն դոֆամինի մակարդակը առանց դեղամիջոցների բարձրացնելու

10 պարզ, բնական միջոցներ 1. Թմրանյութեր մի օգտագործեք Թմրանյութերից, ալկոհոլից կամ այլ երևույթներից կախվածությունը մեզ ակնթարթային հաճույք է պատճառում, բայց երբեք չի լուծում մեր խնդիրները: Ցանկացած տեսակի կախվածության զարգացումը կանխելու համար պետք է ձգտել ապրել կյանքի համար օգտակար հաճույքներով հագեցած լիարժեք կյանքով:

Շատ կարևոր է հաճույք ստանալ պարզ բաներից՝ զրույց, զբոսանք, ընթերցանություն: 2. Փոքրիկ խնդիրներ Երբ մենք որևէ խնդիր ենք լուծում, բարձրանում է դոֆամինի մակարդակը մեր գլխուղեղում: Պետք է անելիքների ցուցակ կազմել և հերթով ջնջել կատարված գործերը, դա բարձրացնում է մեր ինքնագնահատականը և ապահովում բարձր տրամադրություն: 3. Ինչ-որ բան ստեղծեք Ստեղծագործական ակտիվությունը բարձրացնում է դոֆամինի մակարդակը և ձեզ ավելի նպատակասլաց դարձնում:

Կարևոր չէ, թե որ ոլորտին կվերաբերի ձեր ստեղծագործությունը կամ մասնագիտական ինչ որակ կունենա, կարևոր է, որ պարզապես ստեղծեք: 4. Վարժություններ Պարբերաբար արվող վարժությունները նվազեցնում են սթրեսի հավանականությունը, ուրախ տրամադրություն են ապահովում և ամրացնում առողջությունը: 5. Նպատակներ Ծրագրեք ձեր նպատակները և նշեք դրանց իրականացման օրացուցային օրերը: 6. Ավելացրեք տիրոզինի քանակը

Տիրոզինը շատ կարևոր քիմիական նյութ է, որ օգնում է դոֆամինի արտադրմանը: Տիրոզինի քանակը օրգանիզմում ավելացնելու համար անհրաժեշտ է շատ օգտագործել նուշ, ավոկադո, ձմերուկ, կանաչ թեյ և մուգ շոկոլադ: 7. Երաժշտություն լսեք Երաժշտությունը նույնպես դոֆամինի մակարդակը բարձրացնող միջոց է, թեպետ այն ժամանակավոր է ազդում մեր տրամադրության վրա: 8. Մեդիտացիա Հաջորդ օգտակար գործողությունը մեդիտացիան է, որ հանգստացնում է մեր ուղեղը և օգնում սթրեսի դեմ պայքարում:

9. Սննդային հավելումներ ընդունեք Ացետիլ-1-տիրոզին, Գինկգո Բիլոբա, L-թեանին, Քրքումին սննդային հավելումները բարձրացնում են դոֆամինի մակարդակը: 10. Օրգանիզմի մաքրում Օրգանիզմում կուտակվող թունավոր նյութերը խանգարում են դոֆամինի արտադրմանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: