Մասիսում վերջին հրաժեշտն են տվել իր զորացրման օրը ողբերգական դեպքի զոհ դարձած զինծառայողին

Այսօր Մասիս համայնքում տեղի է ունեցել մարտական դիրքից իջնելիս եղանակային պայմանների հետևանքով մոլորված, ապա՝ ձյան տակից մահացած վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Բենիամին Մանուչարյանի հուղարկավորությունը։ Այս մասին հայտարարել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մանուչարյանի հետ: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՆԳՆ ՓԾ ծառայողները հայտնաբերել են Բենիամին Մանուչարյանի մարմինը՝ ձնահյուսի տակից։

Մանուչարյանն Այնթապից էր, 20 տարեկան։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: