Հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականների ընդլայնված հայտացուցակը Եվրոպայի առաջնությունում

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների ընդլայնված կազմերը:

Հայաստանի տղամարդկանց թիմի կազմում են` Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Անդրանիկ Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը, Պետրոս Պետրոսյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: Պահեստայիններն են` Գառնիկ Չոլակյանը, Արա Աղանյանը:

Կանանց ընտրանու հայտացուցակում են` Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը, Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կկայանա Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` փետրվարի 12-20-ը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: