Սոդան ունի բազմաթիվ օգտակար հատություններ, օրինակ՝ ձգող, սպիտակեցնող և հակաբակտերիալ: Բացի այդ, այն թույլ է տալիս պահել մազերը և մաշկը անթերի վիճակում:
Բայց հիշեք, եթե ունեք ալերգիա կամ առողջական այլ խնդիրներ, հետևյալ միջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք մասնագետ բժիշկի հետ:
Սոդայով բնական սկրաբ
Սոդայի գլխավոր առավելությունը մաշկի համար կայանում է նրանում, որ այն օգնում է արդյունավետ կերպով մաքրել մաշկը և հեռացնել մահացած բջիջները:
Անհրաժեշտ է.
1. 1ճ.գ. սոդա
2. ջուր
Սոդային շատ քիչ ջուր ավելացրեք, որ մածուցիկ զանգված ստացվի: Խառնուրդը քսեք դեմքին կամ մարմնի այն հատվածում, որը ցանկանում եք մաքրել: Շփեք շրջանաձև շարժումներով: Թողեք 10 րոպե և լվացեք սառը ջրով:
Կիրառեք այսպիսի սկրաբը շաբաթական 2 անգամ:
Ազատվել բշտիկներից
Սոդան շատ արդյունավետ է բշտիկների դեմ պայաքարում:
Անհրաժեշտ է.
1. 1 ճ.գ. սոդա
2. 1 ճ.գ. կիտրոնի հյութ
Խառնել նշված բաղադրիչնեչրը, որ մածուկանման զանգված ստացվի: Քսել ախտահարված հատվածում և թողնել 5-10 րոպե: Լվանալ:
Խուսափեք ցերեկվա ժամերին բուժումից, քանի որ արևի ազդեցությունը կարող է բծերի առաջացման պատճառ դառնալ:
Տոնիկ՝ մազերի համար
Սոդան օգտակար է ոչ միայն մաշկի, այլև մազերի և գլխամաշկի համար: Սոդայի և խնձորի քացախի շնորհիվ կարելի է ազատվել մազերի բարձր յուղայնությունից և թեփից:
Անհրաժեշտ է.
1. 1 թ.գ. սոդա
2. 4 ճ.գ. խնձորի քացախ
3. 1/2 բաժակ ջուր
4. ցանիչով տարա
Խառնել բոլոր բաղադրիչները, լցնել ցանիչով տարայի մեջ և թափահերլ: Քսել խառնուրդը մազերին և գլխամաշկին: