ՀՀ վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ օպերատիվ շտաբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝ 1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները. 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդ գետն Ալավերդի քաղաքում իրական աղետի պատճառ է դարձել: Գետը քշել տարել է մեքենաներ, քանդել կամուրջներ, հեղեղել բազմաթիվ բնակարաններ, ռեստորանային տարածքներ, գոմեր, խանութներ ու բանկային տարածքներ:

Դեբեդ գետի վարարած ջրերը ավերածություններ են կատարել նաևՄ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետևանքով դեպի Վրաստանի սահման տանող ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Հեղեղման հետևանքով կա զոհ, գետն է ընկել քաղաքացի, որին որոնում են, ամբողջությամբ ջրածածկվել են բնակավայրեր:

Անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները, երկաթուղու հեղեղման հետևանքով չեղարկվել են Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները։

Վտանգավոր տարածքներից առայժմ տարհանվել է 232 քաղաքացի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: