Մեր ձեռքերը մեր օգնականներն են ոչ միայն մեր գործերն անելու գործում, այլ նաև հուշում են մեր առողջական վիճակի մшսին:
Սառը և կապտավուն երանգով ձեռքերը վկայում են արյունատար անոթների կծկումների գործառույթի խանգարման մասին:
Նորմայից բարձր ջերմաստիճանը ձեռքերում վկայում է, որ խնդիրներ կան լյարդի հետ, լյարդը չի կարողանում հաղթահարել ինտոքսիկացիան, որի հիմնական պատճառը կարող են լինել դեղորայքը, ակլոհոլը, քիմիական նյութերը:
Սառը ափերը վկայում են էնդոկրին համակարգի հետ կապված խնդիրների մասին:
Խոնավ ձեռքերը հուշում են հիպերթիրեոզի մասին, իսկ չոր և գունատ ձեռքերը՝ հիպոթիրեոզի:
Մատների վերջին ֆալանգների մաշկի վրա առաջացած խորը երկայնակի ծալքերը վկայում են շաքարային դիաբետի, հիպոթիերոզի կամ էնդոկրին համակարգի խնդիրների մասին:
Եթե ճկույթը կամ երկու ձեռքերի ճկույթները թմրում են, հնարավոր է դա վկայում սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին:
Բթամատերի թմրածությունը վկայում է թույլ շնչառական համակարգի մասին:
Եթե մատների ծայրերը կարմրամանուշակագույն երանգ ունեն դա վկայում է մարսողական աշխատանքի խանգարման մասին:
Եթե աջ ձեռքի ցուցամատի կողային հատվածում քոր է առաջանում, դա խոսում է հաստ աղիքի աշխատանքի խաթարման մասին, իսկ ցուցամատի արտաքին մակերևույթի վրա ի հայտ եկած անհարթությունը հնարավոր է վկայում է լեղապարկի հետ խնդիրների մասին: