StarNews-ը բազմիցս խոսել է փառահեղ բեմեր նվաճած և աշխարհին հայկական խոսքը փոխանցող տաղանդաշատ գեղեցկուհի Սարինա Քրոսի մասին:
Տարբեր մշակույթների խաչմերուկում ծնված աղջիկը հունիսի 8-ին համերգ է ունեցել ԱՄՆ-ում:
Երեկոյին ներկա է գտնվել նաև ամերիկաբնակ հայ հայտնի երգիչ Տիգրան Ասատրյանը: Երգիչը կիսվել է կադրերով`խոստովանելով, որ հիանալի ակնթարթներ են ունեցել: Երեկոյի ընթացքում նաև ելույթ են ունեցել Անտոնիս Ռեմոսը, ժոզեֆինը:
Սարինա Քրոսը ներկայացել է հայկական կատարումներով և հիացրել հանդիսատեսին:
Առաջարկում ենք դիտել բարձրորակ երաժշտությամբ ուղեկցվող երեկոյի բացառիկ կադրերը:
Հիշեցնենք, որ Սարինան պատրաստվում է իր մենահամերգն ունենալ իր հայրենիքում` Հայաստանում: Երգչուհին բազմաթիվ հարցազրույցներում նշել է, որ ինքը հայ է ու երբեք չի կարող մոռանալ հայրենիքը, լեզուն ու հայկական մշակույթը: