Ինչպես է Սոֆի Դևոյանը բռնում հարսի նետած ծաղկեփունջը. բացառիկ

starnews.am-ը գրում է. Տեղեկացրել ենք, որ հունիսի 8-ը պարուհի կրտսեր Սոֆի Դևոյանի համար կարևոր օր է: Երկար սպասված հարսանիք էր, որի հարսնաքույրը պարուհին էր:

Երեկոյի ամենասիրելի պահերից մեկի`հարսի ծաղկեփնջի նետման արարողության ժամանակ, Սոֆին ջանացել և բռնել է հարսի նետած ծաղկեփունջը: Ինչպես ինքն է նշում`սա առաջին անգամը չէ:

Նշենք, որ ավելի վաղ Սոֆին նոր կադրեր էր ներկայացրել հարսանիքից, որտեղ երևում էր և´ պարուհու, և´ ընկերուհու գեղեցկությունը:

Նշենք, որ Սոֆին վերջին օրերին իր ընտանիքի հետ գտնվում է իր սիրելի քաղաքում`Փարիզում: Պարուհին հրապարակումներ է արել ու խոստովանել, որ կրկին երջանիկ է:

Նշենք, որ StarNews-ի աչքից չի վրիպում, որ վերջին տարիներին հանրությանը առավել հետաքրքրում էր պարուհու անձնականը: Նա հաճախ էր խոսում իր մեծ սիրո, սիրելիի մասին և հրապարակում լուսանկարներ:

Վերջին շրջանում նա այնպես էր խոսում, որ բոլորը նկատեն իր միայնակ լինելը, ապա նաև խոստովանում, որ բաժանվել է իր սիրելիից, ում հետ ճամփորդում էր, ում ներկայացրել իր ընտանիքին և հանրությանը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում