«Ալլան հուզմունքից լաց էր լինում». Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը ծոռ են ունեցել

Ծնվել է ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ծոռը՝ երաժիշտ Անժելա Հեքիմյանի որդին:

«Դժվար գործ է, անհասկանալի զգացողություն, ու նոր վիճակ է: Ծոռ եմ ունեցել, ոչ թե՝ թոռ, բարդ բան է: Քչերի մոտ է լինում, իմ մոտ ստացվեց: Հիմա, անկեղծ, ոչինչ չեմ զգում բացի զարմանքից: Իսկ, որ սպասում էի այդ երեխային սրտատրոփ, անհամբեր, դա բոլորը գիտեին: Նոր բան է եկել իմ կյանք: Ինձ թվում էր ծոռը ծեր տարիքում են ունենում, բայց պարզվում է՝ ոչ, կարելի է երիտասարդ տարիքում էլ ծոռ ունենալ:Ալլան հուզմունքից լաց էր լինում: Ուրախություն, տխրություն, ամեն ինչ խառնվել է իրար»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասան Արմեն Մարությանը:

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: