«Սկսել եմ վերջապես տարբերել սիրահարված լինելը սիրելուց». Լյուսի Հայրապետյան

Դերասանուհի, մոդել Լյուսի Հայրապետյանը ծովափնյա լուսանկարներ Է հրապարակել և կից գրառել. «Ես լսում եմ իմ մասին կարծիքներ՝ մեկը մյուսից տարբեր ու ինձ անհամապաասխան: Վստահաբար շատերիդ աչքերում

Լօօյսիկը ուժեղ, չկոտրվող, նույնիսկ գոռոզ ու «սծյեռվա» տիպ ա, բայց իրականությունը այլ է՝ մասամբ:

Հաճախ եմ կոտրվում, թուլանում ու ինձ կորցնում, թաքցնում աշխատանքում,
որ չգժվեմ անարդարությունից, չհարգանքից, չսեր-ից, չմարդակայինից:

Վերջին ամիսները եղել են մաքսիմում լարված ու արցունքոտ,
բայց կարողացա գտնել ինձ ու ուժ՝ նորից լինելու, նորից սիրելու, սեր տալու,
նորից սիրվելու ու սիրվել թույլ տալու:

Կյանքը հակասությունների շարան է, որտեղ լիարժեք չի ստացվում ոչինչ,
բայց ես չեմ հոգնի փորձելուց, ձգտելուց ու երազելուց, կարևորը:

Վերջին տարիուկեսս հեռու էր ճամփորդություններից՝ այդքան իմ սիրած:
Հասկանալի պատճառներով ամեն հարմար առիթի Դուբայում էի,
բայց հիմա հանգստանում եմ Կիպրոսում ու սկսել եմ կյանքի նոր շրջան՝
գժական «թռիփ-երով» ու արկածներով:

Հունիսին Երևանում կլինեմ, մի քանի օր ընդամենը:
Հուլիսի 1-ից կապրեմ առանձին: Գտանք իմ «տունիկին» վերջը:
Աշնանը կտեղափոխվեմ՝պարբերաբար Երևան գալով, իհարկե:

Երևանում իմ կյանքն է, իմ հոգին, աշխատանքս ու կարևոր մարդիկ իմ կյանքի:
Առանց Երևան ես ես չեմ լինի: Հա, մի բան էլ սիրո մասին:
Առանց դրա էլ ո՞նց: Սկսել եմ վերջապես տարբերել
սիրահարված լինելս սիրելուցս:
Առաջինի դեպքում նրա ժպիտը սիրում ես, կարոտում:
Իսկ երկրորդի պարագայում կարևորում ու անում հնարավորինս՝
նրան ժպտացնելու, ուրախացնելու, երջանկացնելու համար:
Դուք ի՞նչ կասեք էս թեմայով:

Խառը գրեցի ու վազեցի ալիքների մեջ
Շատ չկարոտեք, շուտով կգամ:
Սիրեք, շատ սիրեք:

Ֆոտոները վերջին Մալդիվից են
Էստեղ դեռ չեմ հասցրել նկարվեմ
Պարզապես ուզեցի կիսվեմ
մտքերովս այսօր ձեզ հետ»:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Tert.am Life (@tert.am.life)

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում