Օգոստոսի 31-ին համերգով լինելու եմ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, հրաշալի ծրագիր եմ պատրաստել, ընդգրկված են բոլոր սիրված երգերս, ֆանտաստիկ օր ենք ունենալու»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց երգիչ, հումորիստ Արամ MP3-ն:
Նոր նախագիծ դեռևս չունեմ, բայց համերգներ են սպասվում նաև Հայաստանում: Հունիսի 16-ին Աշտարակում ունեմ համերգ, իսկ հուլիսի 5-ին Դիլիջանում՝ «Summer fest 2024» ամառային մեծ բացօթյա համերգն է լինելու, որտեղ ելույթ կունենամ նաև ես»,- պատմեց երգիչը:
Անդրադառնալով վերջին՝ «Երևի» երգին ու տեսահոլովակին, որն արդեն 3.6 մլն դիտում ունի յութուբում, Արամ MP3-ն նշեց, որ սպասում էր, որ երգը նման հաջողություն կունենա:
«Դրանից հետո եղավ «Փոքրիկ» երգը, բայց որն ավելի թեմատիկ էր, երեխաների ու ծնողների համար գրված հատուկ հունիսի 1-ի համար, ցանկությունս էր նվեր անել փոքրիկներին: Կան նոր երգեր, որ ընթացքում են, կփորձեմ հասցնել ամառվա ընթացքում: Հաջորդը պարային ռիթմիկ երգ է լինելու, դեռ աշխատելու շատ բան կա երգի վրա, հուսամ կհասցնեմ: Թեմատիկան, բառերն էլ դեռ հստակեցված չեն, բայց ամառային, թեթև երգ է լինելու»,- նշեց երգիչը:
Արամն անկեղծացավ, որ կուզեր՝ Հայաստանում լավ ու պրոֆեսիոնալ համերգասրահներ ունենայինք, քանի որ պահանջը շատ է, բայց թվով շատ քիչ են և փոքր: «Ի տարբերություն հարևան երկրների՝ Վրաստանի, Ռուսաստանի, մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել»:
Երգիչը նշեց, որ ամառային հանգստի հետ կապված դեռ պլաններ չունի: «Տեսնենք, ինչպես կստացվի: Հուլիսին, երբ ազատ ժամանակ ունենանք, կփորձենք ինչ-որ տեղ մեկնել»:
Խոսելով աստղային կյանքով ապրելու մասին, նա նշեց, որ իրեն չի համարում աստղային կանքով ապրող մարդ: «Տրանսպորիտից չեմ օգտվում, քանի որ մեքենա ունեմ, բայց խանութ, բնականաբար, մտնում եմ: Երբեմն թաթախվում եմ կենցաղային գործերի մեջ, ես էլ սովորական մարդկանց նման աշխատանքից տուն գալուց հաց եմ գնում, տուն տանում»: