Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the root domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (Այս ուղերձը ավելացվել է 6.7.0 տարբերակում։) in /home/h/hovik2021/tema.am/public_html/wp-includes/functions.php on line 6114 Ընտանիքը մարդու ամենաամուր պատն է: Իմ դեպքում իմ ընտանիքն Աստծո կողմից տրված ինձ ամենամեծ նվերն է, ամենաամուր հենարանը: Մարին իմ կյանքի իմաստն է…Հովհաննես Բաբախանյանը՝ ԱՄՆ-ում ունեցած բարդ փուլի, մեծ կարոտի, ընտանիքի և նոր նախագծերի մասին

Ընտանիքը մարդու ամենաամուր պատն է: Իմ դեպքում իմ ընտանիքն Աստծո կողմից տրված ինձ ամենամեծ նվերն է, ամենաամուր հենարանը: Մարին իմ կյանքի իմաստն է…Հովհաննես Բաբախանյանը՝ ԱՄՆ-ում ունեցած բարդ փուլի, մեծ կարոտի, ընտանիքի և նոր նախագծերի մասին

Միացյալ նահանգներում ապրելու ու ստեղծագործելու, անցած դժվար ճանապարհի, դրսում հայտնի դեմքերի հետ համագործակցության, նոր ֆիլմերի ու ներկայացումների, հայրենիքի անհաղթահարելի կարոտի և ընտանքի մասին Tert.am Life -ը զրուցել է դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի հետ:

-Արդեն մի քանի տարի է ապրում և ստեղծագործում եք Միացյալ Նահանգներում, բավական ակտիվ գործունեություն եք ծավալում, ներկա փուլում ի՞նչ զբաղվածություն ունեք, նոր ֆիլմերի ու ներկայացումների մասին պատմեք:

— Այս ընթացքում զբաղված էի 4 տարբեր նախագծերում, 3-ը գրեթե ավարտված են, 4-րդը դեռ ընթացքի մեջ է: Հունիսի 23-ին կլինի փակման երեկոն: 2-ը թատերական ներկայացումներ են, մեկը ամերիկյան, մյուսը՝ հայկական:

Բեվերլի Հիլսի «Թատրոն 40»-ում բեմադրվել է «Հնարամիտների ակումբը» ներկայացումը, ռեժիսորն է Մելանի Մաք-Քուին, խաղում են հայտնի դերասաններ:

Այս թատրոնից ես ստացել եմ առաջարկ խաղալու գլխավոր հերոսներից մեկին, շատ հետաքրքիր կատակերգություն է: Փորձերը տևեցին մոտավորապես 1 ու կես ամիս, մայիսին կայացավ պրեմիերան և 1 ամիս է խաղում եմ այս ներկայացման մեջ:

Անդրադառնալով մյուս 3 ստեղծագործություններին, ասեմ, որ հայկական համայնքում խաղացի Հայկ Նահապետ, շատ լավ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Մյուս 2-ը ֆիլմեր են, մեկը՝ «Իմ Ֆիլմը Պոլ Դենոի մասնակցությամբ», ռեժիսոր՝ Ջոե Բարտոնե: Կատակերգություն է, որտեղ խաղում եմ յոգայի մասնագետ: Շատ ծանրաբեռնված 25 օր աշխատեցի այդ ֆիլմի վրա:

Եվ ամենակարևոր նախագիծն ինձ համար, որը նաև կյանքի փոփոխություն էր՝ «Հիսուս Նազովրեցին» էր, որը նկարում է ավստրալացի ռեժիսոր Ջոնաթան Վիլյամսը, Ավստրալիա- Հոլիվուդ համատեղ համագործակցություն է, որտեղ խաղում եմ Հիսուս Քրիստոսի դերը:

Ֆիլմը անգլերեն լեզվով է, շատ ծավալուն աշխատանք է: Կդժվարանամ ասել, թե երբ պատրաստ կլինի:

Քանի որ այս 4 նախագծերում ես համարյա չէի քնում, գալիս էի շատ ուշ և գնում էի առավոտյան շատ շուտ, Էլեմենտար չկարողանալ աչքերը փակել և հանգստանալ գոնե 6 ժամ, դա սկսեց նեգատիվ արդյունք տալ, ու սկսեցի շատ խեղճանալ: Բայց հաղթահարեցի այդ փուլը:

-Թեև, դուք Հաայստանում սիրված ու ճանաչված, կայացած արտիստ էիք, երբ մեկնեցիք Միացյալ Նահանգներ, բայց հարցը՝ կստացվի դրսում հաջողել, թե կձախողեք, միևնույն է՝ մտահոգիչ էր: Հիմա արդեն տարբեր երկրներից հայտնի ու սիրված արտիստների հետ եք համագործակցում, բազում առաջարկներ եք ստանում: Բայց, կուզեմ խոսենք նաև բարդ փուլի մասին, որը հաղթահարեցիք մինչ այս պահը:

-Բնականաբար առաջին լուրջ դժվարությունը լեզվի և այլ մշակույթի Ինտեգրման փուլն էր: Սկսզբում դժվար էի պատկերացնում, բայց հետո հասկացա, որ արվեստը համամարդկային լեզվով է:

Կարևորը խաղն է, զգացմունքներն են և էմոցիան, որ տեղ հասնի: Այդտեղ ապացուցվում է քո հնարավորությունները, պետք է օտար լեզվով կարողանաս հուզել, հուզվել, կատակը հասցնել տեղ: Տարիների աշխատանք է: Հեշտ չէ, բայց հաղթահարելի է: Պետք է շատ աշխատել, իսկ դրա համար պետք է խթան և նպատակ:

Առաջ շարժվելու համար պետք է շատ սիրել այն գործը, որով զբաղվում ես: Սա է գաղտնիքը: Ամենի հիմքում սերն է: Ես գտնում եմ, որ որպես մարդ կայացել եմ բեմում, հանդիսատեսի հետ, նրա օգնությամբ եմ դարձել ինքնավստահ, ծափերն են ինձ հղկել:

Քանի որ եկած օրվանից պարապ օրեր չեմ ունեցել, չեմ հասցրել դեպրեսիայի մեջ ընկնել: Ես չգիտեմ ինչ կանեի առանց թատրոն, կամ առանց կինո: Փառք Աստծո, այդ դատարկությունը չունեցա:

-Հայրենիքի, Ձեր սիրելի դրամատիկական թատրոնի և հարազատների կարոտը ինչպե՞ս եք հաղթահարում:

-Կարոտը հաղթահարում եմ հայրենիք գալով: Հայաստան գալու համար պետք է ժամանակ, ֆինանսական հնարավորություն՝ տոմսեր գնելու համար: Դա մեծ բարդույթների հետ կապված չէ:

Իմ կարգավիճակն այնպիսին է, որ ես ցանկացած պահի կարող եմ գալ Հայաստան և գնալ, ու այդպես էլ անում եմ: Ինչ վերաբերում է Դրամատիկական թատրոնին և իմ ընկերներին, որքան էլ գալիս, շփվում եմ, դա անհաղթահարելի կարոտ է: Ես նույնիսկ այդտեղ էլ, որ օրը ներկայացում չունեի՝ կարոտում էի դրամատիկի բեմին: Ես գրեթե 30 տարի աշխատել եմ այդ թատրոնում, այդքան տարի ապրել եմ այդ ամենի մեջ, կատակ չէ: Կարոտը շատ մեծ է:

— Ձեր ընտանիքի մասին էլ պատմեք: ինչո՞վ են զբաղվում Ձեր կինը՝ դերասանուհի Մարի Մսրյանը, երեխաները: Գիտեմ նաև, որ ընտանիքում համալրում է եղել, թոռնիկ եք ունեցել:

-Ընտանիքը մարդու ամենաամուր պատն է: Իմ դեպքում իմ ընտանիքն Աստծո կողմից տրված ինձ ամենամեծ նվերն է, ամենաամուր հենարանը: Մարին իմ կյանքի իմաստն է: Թե՛ մարդկային տեսակը, թե՛ կնոջ, թե՛ որպես իմ երեխաների մայր, մարդ առանց որի չեմ պատկերացնում իմ կյանքը: Որպես դերասանուհի ինչպես այդտեղ էր յուրահատուկ իր տեսակով, այնպես էլ այստեղ է: Շուտով համատեղ բեմում էլ կլինենք գեղեցիկ ներկայացումով:

Որդիս՝ Գոռը աշխատում է որպես դերասան, նաև մտածում է 2-րդ մասնագիտության մասին, բայց այս պահին չեմ ուզում չակերտները բացել: Էլլան ավարտեց 2-րդ համալսարանը, Հարվորդի համալսարանի ասպիրանտուրան՝ որպես հոգեբան: Նա նաև նկարահանվում է ֆիլմերում: Առաջին մասնագիտությամբ կինոյի, թատրոնի և հեռուստատեսության դերասանուհի է:

Ավագ Դուստրս՝ Լիան ամուսնացել է Սարո Ստեփանյանի հետ և ինձ պարգևել են իմ հրաշք Օլիվիային: Իմ ու Մարիի առաջին թոռնուհին է, դարձավ 2 տարեկան, աշխարհի ամենահումորով բալիկն է:

-Ե՞րբ կրկին կլինեք Հայաստանում, հայ հանդիսատեսը ե՞րբ սպասի Ձեզ:

— Հիմա բանակցում ենք, որպեսզի կարողանանք հոկտեմբերի սկզբին գալ Հայաստան: Անցյալ տարի «Հայ ֆեստ» փառատոնի շրջանակներում պիտի ներկայացնեի «Գերին և Գրեյսը», բայց պատերազմական վիճակը թույլ չտվեց: Նաև առաջարկ ունեմ Հայաստանում «Համլետ» խաղալու շեքսպիրյան անգլերենով: Եթե կարողանանք Հայաստանում առաջնախաղը կազմակերպել՝ շքեղ կլինի:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: