Մխիթարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին

Քանի լեզու գիտե՞մ։ Եթե անկեղծ պատասխանեմ, ապա 5 լեզվով եմ խոսում։ Այո, 5 լեզվով խոսում եմ լավ, իսկ պորտուգալարենն ու գերմաներենը մոռացել եմ։ Գերմանիայից երբ տեղափոխվեցի Անգլիա, չունեի խաղընկերներ, որոնց հետ կարող էի խոսել գերմաներեն։ Այս մասին Երևանում newmag / summer fest-ի շրջանակում հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը։

«Հիմա «Ինտերում» ունենք իհարկե գերմանախոս ֆուտբոլիստներ ու նրանց խոսալուց միշտ սկսում եմ հիշել գերմաներենը։ Պորտուգալերենը սովորել էի, երբ 13 տարեկան էի։ Այդ ժամանակ «Փյունիկի» դպրոցից Ռուբեն Հայրապետյանը ինձ ուղարկեց Բրազիլիա իմ մյուս երկու խաղընկերների հետ, որպեսզի այնտեղ կարողանանք մարզվել, նոր բաներ սովորենք ու սովորածը բերենք Հայաստան։ Հետո ցավոք պորտուգալերենը նույնպես մոռացա, բայց հույս ունեմ, որ կարիերաս ավարտելուց հետո ժամանակ կունենում վերհիշելու սովորածս»,- ասել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում