Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան Ավետ Զոհրաբյանը:
-Համաշխարհային ո՞ր աստղի հետ կուզեիք խաղալ:
-Առաջին տեղում Ջեք Նիկոլսոնն է՝ ֆանտաստիկ դերասան , շատ կուզեի նրա հետ ֆիլմում խաղալ: Գլեն Քլոուզի հետ շատ կուզեի և՛ կինոյում, և՛ թատրոնում խաղալ, որովհետև յուրահատուկ դերասանուհի է, ինչպես նաև Դի Կապրիոյի:
-Եթե չդառնայիք դերասան, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Միանշանակ կընտրեի խոհարարի մասնագիտությունը: Եվ՛ խոհանոցից մի փոքր գլուխ կհանեի, և՛, մենակ ժամանակ գլխիս ճարը կտեսնեի: Շեֆ խոհարար կուզեի լինել:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Սիրելի հատվածներ շատ ունեմ, բայց ամենասիրելի հատվածը Մատենադարանի հարակից տարածքն է, ինձ համար այն տիեզերական կետում է կառուցված:
-Ձեր ամենասիրելի հայ դերասանը:
-Մարջան Ավետիսյանն է իմ ամենասիրելի հայ դերասանուհին: Ե՛վ կինոյում, և՛ թատրոնում հրաշալի է:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Շատ ունեմ, բայց առաջին տեղում բարձրությունից վախն է: Անգամ բարձրահարկ շենքերից ներքև չեմ կարողանում նայել: Ատում եմ նաև մթությունը: Մանկական վախ է, մինչ օրս չեմ կարողանում հաղթահարել:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե նեղացնում:
-Նեղանում եմ, աշխատում եմ քիչ նեղացնել:
-Ինչի՞ց եք նյարդայնանում:
-Անպատասխանատու, ուշացող մարդկանցից կարող եմ հունից դուրս գալ: Երբեմն ես էլ եմ ուշանում, բայց կան մշտական ուշացող մարդիկ:
-Ամառային հանգիստը որտե՞ղ եք պլանավորում:
-Վստահաբար ինչ-որ ծովային երկիր կգնամ՝ Կիպրոս կամ Հունաստան: Շրի Լանկայում եմ ուզում լինել, առաջիկայում կկազմակերպեմ:
-Հանգիստ ընտանիքի՞ հետ, թե ընկերների:
-Ե՛վ ընկերների, և՛ ընտանքի: Այս տարի երկուսն էլ ստացվել է: Իմ ամենամոտ ընկերներից մեկի՝ Անուշի հետ Փարիզում ենք եղել, իսկ մայրիկիս հետ եղել ենք Սանկտ Պետերբուրգում, նրա երազանքն էր:
-Մանկության երազանքը ո՞րն է եղել:
-Դերասան դառնալը: Սա ինձ համար մասնագիտություն չի, ապրելակերպ է:
-Ո՞ր դեպքում կհրաժարվեք դերից, օրինակ, եթե պահանջվի մերկանալ կամ սափրել գլուխը, պատրա՞ստ եք:
-Ոչ մի դեր չկա, որից կհրաժարվեմ: Ցանկացած դեր պատրաստ եմ խաղալ, եթե սցենարն արդարացված է: Գլուխս սափրել եմ, մերկացել եմ, ամեն ինչ արել եմ: Հանուն լավ ֆիլմի ամեն ինչի պատրաստ եմ, մազ ներկելուց մինչև աչքերիս գույնը փոխելը: