StarNews-ը շարունակում է իր`«Հայ հայտնիների թոփ 5 լուքերը» շարքը:
Այսօր կխոսենք երգչուհի Սարինա Քրոսի մասին և կներկայացնենք նրա լավագույն 5 լուքերը:
Սարինա Քրոսը՝ Հունաստանի բազում բեմեր նվաճած և սոցիալական ցանցերում միլիոնավոր դիտումներ ունեցող այս ինքնատիպ երգչուհին, դարձել է հայ երգի դեսպանը` համաշխարհային բեմերում։
Այս երիտասարդ երգչուհին` ծանոթ լինելով Արևելյան երկրների մշակույթին և ունենալով 10-ից ավել լեզուներով կատարումներ, միևնույն է` իր բացառիկ հնարավորություններն օգտագործում է հայկական երաժշտությունը իր օտարալեզու լսարանին մատուցելու և հայկական մշակույթն իր ողջ հմայքով ներկայացնելու համար։
Սարինան`բացի իր ձայնային փայլուն տվյալներից, աչքի է ընկնում նաև շքեղ և յուրօրինակ ոճով:
Այսօր առանձնացրել և Ձեզ ենք ներկայացնում նրա թոփ 5 լուքերը:
Հավելենք, որ սիրված երգչուհին այժմ պատրաստվում է իր հայրենիքում՝ Հայաստանում, մեծ մենահամերգի:
Հիշեցնենք նաև, որ վերջերս անդրադարձել ենք այն փաստին, որ Սարինա Քրոսը առաջին հայ երգչուհին է, որը ելույթ է ունեցել Հրոդեոնի փառահեղ բեմից․ Հունաստանի այցեքարտ դարձած հազարամյա բեմ, որին պատվել են իրենց կատարումներով լեգենդար երաժիշտներ Ֆռենկ Սինատրան, Լուչիանո Պավարոտտին, Մարիա Կալասը և այլոք։ Առաջին անգամ Աթենքի մարգարիտը վառվեց հայ երգի լույսերով , որ պիտի գրավեր բազմահազար լսարանի սրտերը։