Պատմությունը 2 ընկերների մասին է, ովքեր երկար տարիներ իրար չեն տեսել ու նրանցից մեկը ծերանոցում է…Ներսես Ավետիսյանը, Լևոն Հարությունյանը, Արթուր Կարապետյանն ու Թելման Խաչատրյանը՝ «84-ի ամառը» հուզիչ պատմության գլխավոր հերոսներ

«84-ի ամառը» ֆիլմի գաղափարը սցենարիստ Անի Մաղաքյանը շատ վաղուց ուներ: Ըստ նրա՝ շատ բարդ է մի գաղափարի շուրջ նույն կրակով վառել պրոդյուսերին և ռեժիսորներին, որ նույնչափ հավատան նախագծին, որքան դու:

«Նկարհանումները պատրաստվում էինք սկսել, բայց տարբեր պատճառներով ընդհատեցինք: Դրանից 4 տարի անց Կինոդարանի հետ որոշեցինք նախագիծը գլուխ բերել: Նախագիծը նկարահանվել է Կինոդարան սթրիմինգային հարթակի կողմից, որը տվյալ հարթակի օրիգինալ արտադրանքն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Անի Մաղաքյանը:

Պատմությունը 2 ընկերների մասին է, ովքեր երկար տարիներ իրար չեն տեսել ու նրանցից մեկը ծերանոցում է: Նրանք պատահական հանդիպում են և որոշում, որ պիտի ճանապարհ ընկնեն ՝գտնելու իրենց երիտասարդ տարիների սերը:

«Բայց այդ ճանապարհը նրանց ոչ այնքան պետք է այդ կնոջը գտնելու համար, այլ՝ իրենց երիտասարդությունը: Շատ հուզիչ, գեղեցիկ ճանապարհորդական պատմություն է ստացվել»,- նշեց սցենարիստը:

Նկարահանումներն արդեն ավարտվել են, ֆիլմը հետարտադրական փուլում է: «Մոնտաժում ենք սերիաները, շաբաթը 2 սերիա Կինոդարան հավելվածում ցուցադրվում է»,- հավելեց նա:

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը, Ներսես Ավետիսյանը, Արթուր Կարապետյանն ու Թելման Խաչատրյանը:

«Ֆիլմի քասթինգն այնքան բարդ փուլերով անցավ, բայց տպավորություն է, որ հենց այս քառյակին անմիջապես ենք հաստատել: Ներսեսը խաղում է Լևոն Հարությունյանի երիտասարդ տարիները, Թելմանը՝ Արթուր Կարապետյանի: Շատ համահունչ ստացվեց և էկրանին և նկարահանման հրապարակում: Սկզբունք չունեինք անպայման հայտնիության չափանիշով դերասաններին ընտրել, պարզապես ընտրեցինք նրանց, ովքեր մաքսիմալ հարմար էին»,- պատմեց Անի Մաղաքյանը, ով նախագծում ոչ միայն սցենարիստն է, այլև՝ նրա առաջին խոշոր պրոդյուսերական աշխատանքն է:

Ֆիմում ներգրավված են դերասաններ Օլյա Հակոբյանը, Իշխան Ղարիբյանը, Անի Պետրոսյանը, Արաքսյա Խաչատրյանը, Ժաննա Վելիցյանը և ուրիշներ: Ֆիլմի առաջին սերիաներն արդեն Կինոդարանում են:

«Քանի որ մեր նկարահանումների մեծ մասը դրսում էին՝ Հայաստանի տարբեր ճանապարհներին, բախվեցինք եղանակային անակնկալ պայմանների, անձրևների առատության պատճառով նկարահանումները ստիպված էինք լինում անընդհատ հետաձգել:

 

Շատ անկանխատեսելի էր եղանակն ու վախենում էինք հաջորդ օրը նկարահանում պլանավորել: Առաջին բարդությունը դա էր: Արտադրական փուլի ընթացքում մանր դժվարություններ լինում են, որոնք կարող են հունից հանել, հուսահատեցնել, բայց թիմն էլ դրանով է թիմ, որ մեկս մյուսին աջակցելով կարողացանք հաղթահարել: Կարծես թե ոչինչ չտուժեց»,- ամփոփեց պրոդյուսերը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: