Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը 2-րդ տեղն է զբաղեցրել։

Արթուր Դավթյանը Փարիզում ելույթ ունեցավ իր 4-րդ Օլիմպիական խաղերում ու Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց։
Նա հենացատկի վարժության մեդալների հավակնորդներից մեկն էր ու եզրափակչում շատ վստահ հանդես եկավ։

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը վերջինը դուրս եկավ պայքարի ու 14.966 միավոր վաստակեց, ինչը նրան Օլիմպիական արծաթ ապահովեց։

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց ֆիլիպինացի Կառլոս Էդրիել Յուլոն 15.116 միավորով։

2020 թվականի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր էր դարձել 14.733 միավորով։

Ավելի վաղ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում վաստակած 14.833 միավորով 6-րդն էր եղել։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: