Եթե իրականում ուզում եք լինի իշխանափոխություն, պետք է լինի ընդդիմափոխություն:
Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, ասաց Ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
Պետրոս Ղազարյանի դիտարկմանը՝ թե եղել է ընդդիմափոխություն, քանի որ Գալստանյանը ոչ ՀՀԿ անդամ է, ոչ՝ ՀՅԴ, Պետրոսյանը ընդգծեց. «Ոչ, բացարձակապես, ընդդիմափոխություն տեղի չի ունեցել»:
Ըստ Պետրոսյանի, խորքային ճգնաժամը հաղթահարելու համար, նախկին-ներկա անբովանդակ քաղաքական օրակարգը պետք է ամեն գնով հաղթահարվի:
«Նախ ընդդիմափոխությունը լինում է ինստիտուցիոնալ, երկրորդ, Բագրատ սրբազանը, ինչպես բնորոշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իմ կարծիքով շատ ճիշտ, լավ հոգևորական է, բայց որպես քաղաքական գործիչ բազմաթիվ սխալներ են եղել: Այո, ինքը դա առաջնորդել է, բայց այնտեղ խորքային ներգրավվածություն են ունեցել ուժեր, որոնց ներգրավվածությունը, պրոցեսի վրա ազդեցությունն ինձ համար եղել է կարմիր գիծ, կա և կմնա, որովհետև, եթե նույնիսկ փոփոխություն լիներ այդ պարագայում, որը տեսականորեն նույնիսկ հնարավոր չէր, պառլամենտական ընդդիմությունը ներգրավված լինի քաղաքական գործընթացում, հնարավոր չէ, որ փոփոխություն լինի:
Եթե նույնիսկ լինի, այդ փոփոխությունն ինձ համար ամենակարմիր գծերից մեկն է, որվհետև բովանդակային որևէ փոփոխություն չի լինում: Նիկոլ Փաշինյանը ձեր իշխանությանն է: Մենք անընդհատ խոսում ենք, որ սա պայքար է ստի դեմ, համերաշխության մասին է, ինչո՞ւ ենք վախենում ճշտի մասին խոսել»,- ասաց Պետրոսյանը: