Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից. Արման Թաթոյան

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։

Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ:

Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ ուժն է։

Ժամանակն է, որ մաքրենք քարերը մեր ճանապարհից ու վեր ելնենք մեր հաջողության լեռները` թողնելով փորձությունների հորձանուտը։

Մենք այն ժողովուրդն ենք, որը բարձրանում է, կառուցում է և վերականգնում, կերտում է և վերածնվում ու իրար ուժ տալով` գնում առաջ։ Մենք չպետք է թույլ տանք, որ ցավը թուլացնի մեզ և մեր մեջ սերմանի անճարության ու անկարողության կործանարար զգացումը։

Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ մարդիկ` հանուն իրենց անձնական շահերի կամ պաշտոնների, վնասեն մեր նվիրական արժեքներն ու պետականությունը և համոզեն, թե հույսը մարել է։

Պետք է հավատանք ինքներս մեզ և մեր հավաքական ուժին, որպեսզի կարողանանք նվիրումով պահպանել պետականությունը. միայն մեր Հայաստանում կարող ենք ապրել ապահով և արժանապատիվ` հայի իրական ինքնությամբ:

Շնորհավորում եմ Նոր՝ 2025 թվականը։ Թող այս տարին բերի խաղաղություն և ուժ բոլորիս ու մեր Հայրենիքին։

Միշտ ձեր կողքին, Արման Թաթոյան 

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: