Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում. Էրեբունի վարչական շրջանի բնակինչերն ահազանգում են

Այն, որ վերջին տարիներին «Վեոլիա ջուր» ընկերությունը հազարավոր սպառողների համար դարձել է գլխացավանք, ակնհայտ է: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 3 ամսից ավելի է՝ Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի 24/1 հասցեում խմելու ջուրը տոննաներով անխնա հոսում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը բնակիչների բազմաթիվ հեռախոսազանգերին պատասխանում է ինչպես միշտ «քոփի-փեսթ» արած, ուղեղ ծակող պատասխանը, թե՝ «դա մերը չէ», մինչդեռ խմելու ջրի հսկայական կորուստ է արձանագրվում:

Այսօր բնակիչներն ասում էին. «3 ամիս է՝ խմելու ջուրը ջրախողովակի վնասման պատճառով անխնա հոսում է: Գրեթե ամեն օր ահազանգում ենք «Վեոլիա ջուր», Էրեբունու թաղապետարան, մեկը մեկի վրա է գցում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ատամները լվանալուց ջուրը փակեք, որպեսզի ջրի անիմաստ կորուստ չլինի», մինչդեռ 3 ամիս է՝ տոննաներով խմելու ջուր է կորում, իսկ պատկան մարմինները մատը մատին չեն խփում, որպեսզի այս թերությունը վերացնեն:

Ո՞վ է պատասխան տալու խմելու ջրի կորստի համար:

21-րդ դարում նման անտարբեր վերաբերմունք Աստծո ստեծած կենարար ջրի նկատմամբ, երևի միայն «ուղեղից թոփալները» կցուցաբերեին:

Սաղ աշխարհը պայքարում է խմելու ջրի պահպանման համար, իսկ մեզ մոտ տեսնում եք՝ ինչ վիճակ ա: Ամոթն էլ լավ բան է, գոնե էս խնդիրը հրատապ լուծեք: Հետաքրքիր է էս տոննաներով ջրի կորստի համար «Վեոլիա ջուր»-ը ումից է փոխհատուցում պահանջելու, երևի էլի կգցի բնակիչների «գրպանը», բայց թիվ 1 մեղավորն ու պատասխանատուն հենց «Վեոլիա ջուր»-ն է, որին կանոնավոր վճարումները կատարում ենք»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: