Ալիևը երբևէ չի ստորագրել փաստաթուղթ, որտեղ հստակ նշված է ՀՀ տարածքը. խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը. Էդգար Ղազարյան

«Դասեր» հաղորդաշարում հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, խոսել է սահմանադրության փոփոխության վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների իրական նպատակների մասին:

«Խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը, որովհետև սովորաբար եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել Սահմանադրությունը, այդ փոփոխությունը վերաբերում է կառավարման ձևին։ Եթե Սահմանադրության մեջ բովանդակային փոփոխություններ չեն լինելու, ապա ինչո՞ւ են սրանք փոխում Սահմանադրությունը, ո՞ւմ թելադրանքով են դա անում»,- ասաց նա:

Վերջինս նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանը ստեղծվել է մեր Անկախության հռչակագրով։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: