Թողեք թող տղաները իրենց գործը անեն. Սերոբ Գասպարյանի կոչը լրատվամիջոցներին

«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում հանդես եկավ կոչով՝ ուղղված հայկական լրատվամիջոցներին։

«Ես՝ «Սև հովազ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Սերբո Գասպարյանը, կոչ եմ անում բոլոր լրատվական միջոցներին, բոլոր բլոգերներին, ովքեր որ ֆեյսբուքյան էջերով են ապրում, խնդրում եմ և կոչ եմ անում և պահանջում եմ, որ ոչ մի խուճապ չտարածեն, ինչպես 44-օրյա պատերազմում խուճապ տարածեցին թե ֆեյսբուքով, թե լրատվականներով։ Զերծ մնացեք բոլոր տեսակի սուտ տեղեկություններ տարածելուց՝ ադրբեջանցիներն օգտվում են այդ առիթից։ Մեր զինվորները դիրքերում են, մարտական կռվում են, թուրքերը զենքերը գցած հետ են նահանջում։ «Սև հովազի» անունից ես ասում եմ, որ պետք չի խուճապ տարածել, պետք է մի տեղ գրել տասը զոհ, մի տեղ գրել հիսուն զոհ և խուճապ տարածել մեր հասարակության մեջ։ Խնդրում եմ և պահանջում եմ և կոչ եմ անում բոլոր լրատվակններին՝ զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց»,-ասաց Գասպարյանը։

Դիտարկմանը, որ տասը զոհի մասին տեղեկությունը տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթի կողմից, նա ասաց. «Ուրեմն ես վարչապետ չգիտեմ մարչապետ չեմ ճանաչում, ես ճանաչում եմ հայրենիք։ Էդ նույն վարչապետը 44 օր էլ անտեղյակ պատերազմից, թե գլխավոր գերագույն հրամանատարությունից, կոչ էր անում մարդկանց, որ ֆորմա հագնեն, բրոնիժիլետով բանով գան, էդ մարդիկ տեղեկություն չունեն, էդ մարդիկ չգիտեմ ինչ են, ով են։ Ես որպես պատերազմ անցած, պատերազմում հերոս ախպեր ու ախպորորդի, ընկերներ կորցրած մարդ կոչ եմ անում զերծ մնան սուտ տեղեկություններ տարածելուց, անգամ «Հայկական ժամանակ» լրատվությանը չլսել, չհավատալ ու չվերցնել այնտեղից ու չտարածել։ Թողեք թող տղաները իրենց գործը անեն»,-եզրափակեց Գասպարյանը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: