Թշնամին փորձում է երկու խնդիր լուծել. Բաբայանը իրավիճակի լուծման բանալին է ցույց տալիս

Լայնամաշտամբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ այս պահին չեմ տեսնում. թշնամին պրովակացիոն քայլերով փորձում է երկու խնդիր լուծել` հասնել «միջանցք» կոչվածին եւ պարտադրել խաղաղության պայմանագիր տարածքային ամբողջականություն ճանաչելով: Այս երկու խնդիրներն է ուզում լուծել թշնամին: Այս մասին, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, ասաց ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

«Ես կառաջարկեի, որ մեր Պաշտպանության նախարարությունը եւ Գլխավոր շտաբը իրոք լուրջ մասնագիտական վերլուծություն անեն, եթե չգիտեն, թե ինչ է պետք անել, թող դիմեն, մենք պատրաստ ենք հանուն մեր պետականության կանգնել մեր երկրի կողքին: Թե չէ այս պահին մեր Գլխավոր Շտաբը խնդիրները լուծելու փոխարեն խնդիրներ են ստեղծում»,-ասել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում