Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզո՞ւմ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին… դե լսի հիմա. Շարմազանով

«Արցախը հանձնել ես դու, բայց Արցախի էջը չի փակվել»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նա գրել է.

«Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…

Ուզու՞մ ես, դե լսի հիմա։

1.Կազանյան փաստաթուղթ, որից հրաժարվել է Ադրբեջանը։ /2011թ/

2. 2009-2013թթ. ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահների 5 հայտարարություններ, ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

3. 2016թ. հոկտեմբերի 7, Իլհամ Ալիևն ասում է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

4. 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում, որտեղ Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինն իրեն ասել է, թե «նույնիսկ Ալիեւն է հասկացել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։

5. 2020 նոյեմբերի 17, Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին, ըստ որի Շուշին և Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։

6.2020 նոյեմբեր, Ալիևն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում, որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։

7. 2021-ի հունվարի 13 -ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը, որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որեւէ սահմանափակման կարգավիճակի ,իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։

8. 2020-ի նոյեմբերի 25 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։

9. 2021-ի ապրիլ, ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն, որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։

10 . 2023թ. սեպտեմբերի 12, Վլադիվոստոկ։ ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց, որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ, ըստ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի, Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ»։

Դե կարո՞ղ ես այսքանից հետո հակառակն ապացուցիր:

Արցախը հանձնել ես դու, բայց Արցախի էջը չի փակվել։

Հ.Գ. «Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս». Ժոզեպ Բորել»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: