Շամշյան Առեղծվածային դեպք՝ Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ փրկարարները, շտապօգնության բժիշկները ու պարեկները հայտնաբերել են 22-ամյա տղայի

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ վիրավոր քաղաքացի կա։

Բժիշկները, փրկարարները ու պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերված քաղաքացուն նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Տարածքը սահմանազատել են  նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Գրիգորյանը և կրտսեր պարեկ Լյովա Մկրտչյանը, մինչև դեպքի վայր կժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ  և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 22-ամյա բնակիչ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չենք հայտնում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: