Վերջ տաք եղանակին․ Օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ Երևան քաղաքում՝ նոյեմբերի 22-24-ը, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 22-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում