Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին. կլինեն տեղումներ. Սուրենյան

Հայաստանում 15 օր շարունակ գործող հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր մեզ համար արևառատ երկինք, չոր, առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ից սկսած քայքայվում է: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այն դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին իր տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին, որն իր հետ կբերի տեղումներ: Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում կդիտվեն ձյան տեսքով»,- նշել է նա:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: