Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործող Կանանց ակումբը ակտիվ կերպով շարունակում է իր գործունեությունը։
Ակումբը բացվել է 2025 թվականի հոկտեմբերին, և այս ընթացքում ակումբի 76 անդամները մեծ հետաքրքրությամբ մասնակցում են յոգայի, անգլերենի, համակարգչային գրագիտության և ընթերցանության խմբակներին։ Յուրաքանչյուր խմբակում ներգրավված է շուրջ 20 և ավելի մասնակից, ովքեր կանոնավոր հաճախում են դասերին և ցուցաբերում ակտիվ մասնակցություն։
Այս խմբակները նպաստում են կանանց ինքնազարգացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։
Նմանատիպ կանանց ակումբներ գործում են նաև Լոռու և Արագածոտնի մարզերում, իսկ մոտ ապագայում նախատեսվում է նոր ակումբների բացում այլ մարզերում։

