Մենք ամեն օր խմում ենք այս ըմպելիքը, չհասկանալով, որ այն կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ…

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց շրջանում, որոնց սննդակարգը հագեցած է եղել յուղոտ կաթնամթերքով, հետազոտողների կատարած ուսումնասիրության արդյունքներով՝ նրանք մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան նույն ախտորոշմամբ, բայց ավելի քիչ յուղոտ կաթնամթերքով սնվող կանայք:

Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը խթանում է էստրոգեն հորմոնը:

Էստրոգենն արտադրվում և պահպանվում է ճարպային բջիջներում: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում վաճառվող կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ էստրոգեն և պրոգեստերոն:

Այս տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է վստահաբար ենթադրել, որ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն է պարունակում, քանի որ դրանք զուրկ են ճարպի մեծ մասից:

Այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ ճարպոտ կաթնամթերք օգտագործել: Վերը նշվածից հետո մասնագետները ցանկացել են ապացուցել, որ ճարպոտ կաթնամթերքի օգտագործումն իսկապես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, նաև մեծանում է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը:

Ահա մթերքների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են ուսումնասիրության մեջ՝

Անարատ կաթ, Կոնցենտրացված կամ խտացրած կաթ, Պուդինգ, Պաղպաղակ, Եփած կրեմ, Ֆլան, Պանիր, Յոգուրտ, Կարագ:

Փորձի մասնակիցներին 12 տարի հետևել են, արդյունքները ցնցող են եղել:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների դեպքում, որոնք ամեն օր օգտագործել են 1 կամ մի քանի բաժին յուղոտ կաթնամթերք, 64%-ով ավելի մեծ է եղել ցանկացած գործոնից մահանալու հավանականությունը և 49%-ով ավելի մեծ կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց համեմատ, ովքեր օգտագործել են ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ ավելի քիչ կաթնամթերք օրական:

Հետազոտությունը ցույց է տալիս յուղոտ կաթնամթերքի և կրծքագեղձի քաղցկեղից մահվան կապը, սակայն դա չի ապացուցում, որ մեկն անխուսափելիորեն հանգեցնում է մյուսին: Դրանց միջև իրական կապը պարզելու համար անհրաժեշտ են այլ թեստեր, փորձեր և ուսումնասիրություններ:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը.

Սկսել առողջ ռեժիմով սնվել՝ բացառելով վերամշակված սննդամթերքները և շաքարավազը
Բացառել ալկոհոլը
Վերահսկել մարմնի զանգվածը
Պարբերաբար վարժություններ անել

Թողնել ծխելը
Ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը հիվանդության կրկնությունից խուսափելու համար

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: