Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն իրենց չորս երեխաների համար գումար չեն խնայում։ Ամուսինները հաճախ շատ զբաղված են, այդ իսկ պատճառով նրանց ծախսերի մեծ մասը կազմում է երեխաների դաստիարակների վարձատրությունը։
Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի ընկերները հաստատում են, որ նորածին որդու՝ Պսալմայի համար արդեն վարձել են երեք դայակ։ Եւս մի քանի բեյբիսիթեր խնամում եմ հնգամյա Նորթին, 3-ամյա Սեյնթին եւ մեկամյա Չիկագոյին։
Հայտնի է, որ Քարդաշյանների մոտ աշխատում է այնպիսի թիմ, որի անդամները պատրաստ են օրվա ցանկացած ժամի արձագանքել հեռախոսազանգի։ Սրա համար զույգն ամեն ամիս վճարում է 50 հազար դոլարից 100հազար դոլար․․․
Երեխաներին համար նախատեսված աշխատակիցների վճարը տարեկան կազմում է 1,5 միլիոն դոլար․ չհաշված այլ ծառայություները՝ օգնականներ, անձնական մարզիչներ եւ խոհարարներ։
Զարմանալի չէ, որ Քարդաշյանն այդպիսի որոշում է կայացրել։ Զույգի մյուս երեք երեխաները՝ Նորթ Ուեսթը, Սեյնթ Ուեսթը եւ Չիկագո Ուեսթը, եւս ունեն իրենց ապրանքանիշերը։ Դրանք ներկայացվել են փետրվարի 12-ին։ Աստղային ծնողներն այդ կերպ ցանկանում են երեխաներին պաշտպանել նրանց անվան՝ ապագայում այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից օգտագործումից։