Մայրիկիս ասել են՝ դիմում գրի, նա հրաժարվել է․ Փաշինյանի հետ վիճած կնոջն ուզում են ազատել աշխատանքից

«Համապատասխանում է իրականությանը, բայց դեռևս տնօրենին թիրախավորելու ցանկություն չունեմ։ Մայրիկս հրաժարվել է իր սեփական դիմումի հիման վրա ազատվել, սպասում ենք՝ տեսնենք հաջորդիվ ինչ որոշում կկայացվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով այսօր քարոզարշավի ժամանակ իր մոր՝ Արփինե Սողոյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ այսօր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Փաշինյանի և քաղաքացու միջև։ Քաղաքացին բողոքել էր Փաշինյանի վարած քաղաքականությունից, ինչին ի պատասխան Փաշինյանը հիստերիայի մեջ էր ընկել։

Ավելի վաղ էլ տեղեկություն տարածվեց, որ «Քանաքեռ-Զեյթուն» առողջության կենտրոնի տնօրեն Վարդան Հակոբյանը միջադեպից հետո զանգահարել է Արփինե Սողոյանին և ասել, որ ազատման դիմում գրի։

Դիտարկմանը, թե իրավական ընթացք կտրվի, եթե այնուամենայնիվ իր մայրիկին աշխատանքից ազատեն, Սողոյանը նկատեց․

«Բնականաբար կվիճարկենք, որովհետև այստեղ հիմքը կա, թեկուզ իր աշխատանքային ժամը 10-ից է սկսվում։ Չգիտեմ՝ այնտեղ հիմքը գուցե չներկայանալն է, բայց հետո ուշացումով ներկայացել է ու շարունակել է իր աշխատանքը, այսինքն՝ աշխատանքի է եղել։ Հիմա եթե այլ արհեստածին բաներ կսարքեն, ինչ կսարքեն, դրա իրավական արձագանքը բնականաբար կստանան»։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: