Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից։
Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
Հետևաբար սպասվում է, որ 2026 թվականի հունիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 2-ից։
Վճարումները կիրականացվեն սահմանված կարգով՝ համապատասխան բանկերի և փոստային բաժանմունքների միջոցով։
