Արմեն Աշոտյանն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանավայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար. Էդուարդ Շարմազանով

Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ եւ դասական իմաստով, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ 2018-ի մայիսից ՀՀԿ-ն դիրքավորվել է որպես ընդդիմադիր ուժ ու այս տարիների ընթացքում, ըստ Շարմազանովի, Հանրապետական կուսակցությունը սկզբում միայնակ, իսկ հետագայում ընդդիմադիր գործընկերների հետ վեր է հանել նիկոլական ռեժիմի հակապետական քաղաքականության բնույթը։

«Չնայած անհավանական ճնշումներին՝ ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջնագծում՝ հավատարիմ մնալով ՀՀ Անկախության հռչակագրի իդեալներին։

Դրան ի պատասխան՝ ՀՀԿ գործիչները ենթարկվել ու ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների։

Այսօր էլ այդ բռնաճնշումները ՀՀԿ-ի նկատմամբ շարունակվում են ու դրա վառ վկայությունը Արմեն Աշոտյանի դեմ հարուցված հերթական «գործն» է, որի հետեւանքով ՀՀԿ փոխնախագահը կալանքի տակ է։

Բայց Արմենն ամուր է ու անսասան, նա նույնիսկ կալանավայրից ՀՀ անկախության իդեալներին հավատարիմ է ու պայքարում է այդ իդեալների համար։

Արմենը ոչ թե ժամի, այլ ժամանակի հրամայականով է առաջնորդվում։

Ինչպես կասեր Նժդեհը՝ երբեմն ժամն աշխատում է եւ վատերի համար, իսկ ժամանակը՝ բացառաբար արժանավորի։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- ընդգծել է Շարմազանովը։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: