Երգչուհի Սոնա Ռուբենյանի՝ օրերս կայացած հարսանիքի, ինչպես նաև նրա հարսանեկան զգեստի շուրջ քննարկումները և քննադատությունները չեն դադարում։
Այսօր երգչուհու հարսանեկան լուսանկարներից մեկի տակ մի օգտատեր գրել էր․ «Ասենք պետք էր էս նեղ մաջալին ճոխ հարսանիք անեիք, չէիք կարա նեղ ընտանեկան շրջապատում ընթրիք անեիք։ Ամոթ ձեզ»։
Ի պատասխան այս գրառմանը՝ Սոնան գրել է․
«Մանրամասնեք էլի, եթե դժվար չի, օրինակ քանի՞ հոգով, որտե՞ղ, ո՞ւմ հետ, ի՞նչ հագնեինք, ի՞նչ ուտեինք, քանի՞ րոպե տևեր, հյուրերն ի՞նչ հագնեին, ո՞նց իրենց պահեին, քանի՞ րոպե պարեին, ի՞նչ նվերներ բերեին, ծաղկեփունջը վարդ լիներ, թե գիպսոֆիլիա ու, ո՞ր ուղղությամբ գցեի, բարձրակրունկներս ժամը քանիսի՞ն բոթասով փոխեի, խորովածը ո՞ր ժամին բերեին, հարսի պարը ի՞նչ շարժումներով պարեի, ուսիս գցած լավաշը Գառնիի լինե՞ր, թե՞ Սևանի, ի՞նչ կենացներ լինեին, քանի՞ «գորյաչի» լիներ, ո՞վ երգեր, ժամը քանիսի՞ն հնչեր «բարի գիշեր» բարեկամները, ու սենց մի շարք ճշտումներ, թե չէ շատ ի միջի այլոց, անորոշ ու լակոնիկ եք արել ձեր կարգադրությունները իմ հարսանիքի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Սոնայի հարսանեկան զգեստին վերաբերող քննադատություններին ավելի վաղ անդրադարձել էր Սոնայի մայրը։