Նստանյարդը հաճախ է ճնշման ենթարկվում, վնասվում։
Արդյունքում՝ մեջքի հատվածում ցավեր են առաջանում։ Որոշ դեպքերում ցավեր զգացվում են նաև նստատեղի հատվածում, վերջույթներում․ այս ամենը կարող է ուղեկցվել ոտքերի թմրածությամբ։
Բնական բաղադրիչներով պատրաստվող այս միջոցը կարող է օգնել թեթևացնել ցավը։
Բաղադրիչներ՝
200 մլ կաթ
4 պճեղ սխտոր
Մեղր
3 գրամ քրքումի փոշի
Պատրաստման եղանակը։ Սխտորը մանրացրեք, դրեք դանդաղ կրակին, ավելացրեք կաթը։ Կրակն անջատեք, երբ խառնուրդը սկսի եռալ։ Թողեք խառնուրդը սառչի սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Ըստ ճաշակի՝ ավելացրեք մեղր և քրքում։
Ինչպես օգտագործել։ Օգտագործեք օրվա ընթացքում մի քանի անգամ, և շուտով կզգաք արդյունքը։ Սխտորն ուժեղ հակաբորբոքային միջոց է։