Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք шյն, ինչ ունենք, լրшգրողների հետ հшնդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։
«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը, ի վերջո, վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնшլու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։
Ցավոք, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար», — ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե իրենց սկզբունքներից չեն շեղվել և հանդես են գալու ընդդիմադիր դաշտում։