Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում

2026 թվականի նոյեմբերի 25-ին Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի 2026 թվականի Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխության (Global Banking & Markets Awards 2026) շրջանակում։
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում

2026 թվականի նոյեմբերի 25-ին Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի 2026 թվականի Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխության (Global Banking & Markets Awards 2026) շրջանակում։ Միջոցառումը համախմբել է միջազգային բանկային և ներդրումային համայնքի ներկայացուցիչներին՝ գնահատելու տարածաշրջանի ֆինանսական շուկաների նշանակալի գործարքներն ու ձեռքբերումները։

Մրցանակը շնորհվել է 2026 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած միջազգային կապիտալի շուկայում Արդշինբանկի կողմից 600 մլն ԱՄՆ դոլարի եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործարքի համար։ Պարտատոմսերի նկատմամբ միջազգային ներդրողների պահանջարկը գերազանցել էր 2.1 մլրդ ԱՄՆ դոլարը՝ շուրջ 3.5 անգամ գերազանցելով տեղաբաշխման ծավալը։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։

Աղբյուր՝ News.am

Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: