2026 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 23 699 210 դոլարի ընդհանուր արժողությամբ ապրանքներ։ Ադրբեջանի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ Հայաստանից Ադրբեջան կատարված անուղղակի ներմուծման արժեքը կազմել է 96 460 դոլար։
Նույն ժամանակահատվածում օտարերկրյա պետությունների հետ Ադրբեջանի առևտրային գործարքների ընդհանուր ծավալը հասել է 43 միլիարդ 189 միլիոն դոլարի։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
