Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր՝ 12։00-ի սահմաններում Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» ԲԿ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
