Այսօր հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսից պետք է զորացրվեր

 

 

Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ-ի (ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է) դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

 

 

 

***

Ողբերգական դեպք՝ ԶՈՒ-ում․ ժամկետային զինծառայող է մահացել, նախնական տեղեկություններով՝ ինքնшսպшն է եղել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ գիշերը հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերում։ Հրազենային վնասվածքից մահացել է ժամկետային զինծառայող, որը Մասիսի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչ էր։

Նախնական տեղեկություններով՝ զինծառայողն ինքնшսպшն է եղել։

«Իշխանություն» լրատվականը փորձել է կապ հաստատել Պաշտպանության նախարարության հետ, սակայն ապարդյուն։ Մեր տեղեկությունը հաստատել է նաև մեկ այլ հավաստի աղբյուր։

Այս մասին գրում է լրագրող Լիա Սարգսյանը

***

Կարդացեք նաև՝ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվոր է սպանվել Վարդենիսի զորամասում․ ինքնասպանության վարկածն են շրջանառում, սա հայտնի մեթոդ է։
Բայց ընդունենք, որ երկու դեպքում էլ ինքը սպանություն է․․․ մարդուն ինքնասպանության հասցնելը` ինքնին սպանություն է։
Բանակում այլևս շունը տիրոջը չի ճանաչում։
Գլխակեր հրամանատարներ ունենք ու սրա դեմն առնող չկա»։

***

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի գրառումը․«Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ-ում, հարցիս ի պատասխան, ասաց, որ գոհ է Սուրեն Պապիկյանից, իսկ այսօր լսեցինք՝ բանակում զինծառայող է մահացել։
Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյանը չի՛ կարողանում ապահովել հայ զինվորի կյանքի իրավունքը՝ ոչ մարտական՝ խաղաղ պայմաններում։
Ի վերջո, ո՞վ պիտի պատասխանատվություն կրի շարունակվող մահերի համար։ Ինչո՞ւ չեն կանխվում մահերը բանակում։
Փաշինյանն ամիս առաջ նույն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «վճռական» քայլեր են անելու մահերը կանխելու համար, բայց, այսօր, հերթական զինծառայողի մահվան մասին լսեցինք։
Դուք չեք կարողանում պաշտպանել զինվորի ապրելու իրավունքը։ Ծնողը որդուն ուղարկում է բանակ ու սպասում է վերադարձին, իսկ Սուրեն Պապիկյան, Ձեր օրոք, տղաները մահանում ու չեն հասնում տուն։
Դուք պատասխանատվություն եք կրում և պետք է հրաժարական տաք»։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի՞ զինվոր պետք է ինքնասպան լինի կամ այլ պայմաններում զոհվի, որ առնվազն Պապիկյան Սուրենն ու յուր ենթականները պաշտոնանկ արվեն, պատասխանատվության ենթարկվեն:
Բոլոր ոլորտներում տապալվում են, բանակի դեպքում` կյանքեր է արժենում»։
Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: