Ադրբեջանցի զինվորի կրակոցից վիրավորված Անին ու նրա որդին

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի առողջական վիճակն այս պահին կայուն է գնահատվում, ընթացիկ բուժօգնություն է ստանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
«Կյանքին սպառնացող վտանգ չկա»,-հավելեցին նախարարությունից։
Նշենք, որ Անի Ավետիսյանի հարազատները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ Անին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։
