Պատմում եմ՝ ինչո՞ւ Նոր տարուն տաք ուտեստներ այլևս չեմ պատրաստում. Կարդալով սա՝ դուք էլ այդպես կանեք

Ամանորին մեր բոլոր հայրենակիցների տանը՝ տոնական սեղաններին, կարելի է տեսնել աղցաններ, կարմիր խավիար, երշիկեղեն, մրգեր, քաղցրավենիք ու թխվածքներ: Այնքան ուտելիք է լինում, որ թվում է, թե սեղանների ոտքերը չեն դիմանա ու կկոտրվեն ծանրությունից:

Իսկ ի՞նչի համար է ամեն ինչ այդքան շատ:

Ես ինքս արդեն 5 տարի շարունակ Ամանորյա տոներին տաք ուտեստներ չեմ պատրաստում: Բավականացնում են աղցաններն ու խորտիկները, որոնք պետք է ուտել առաջին հերթին: Հիմնականում բոլոր աղցանների մեջ մայոնեզ կա, ու դրա պատճառով մթերքը շուտ է փչանում:

Նախկինում պատրաստում էի տաք ուտեստներ ու անհանգստանում, որ հանկարծ չփչանան, քանի որ դժվար թե հասցնեինք ուտել:

Իսկ երբ դադարեցի պատրաստել տաք ուտեստները, Նոր տարին դիմավորելը այլևս չեմ նմանացնում ինքնամոռաց եփելու ու ուտելու տոնի:

Ինչ առավելություններ ունի Նոր տարին, երբ չեք պատրաստում տաք ուտեստներ`

ավելի քիչ պատրաստել, ավելի քիչ ժամանակ անցկացնել գազօջախի մոտ, հետևաբար ավելի քիչ հոգնել, ավելի քիչ անհանգստանալ, որ աղցաններն ու այլ ուտեստները կփչանան, գումար տնտեսել, քանի որ շատ բաղադրիչներ այլևս պետք չեն գա։

Միակ բանը, որից չեմ հրաժարվել, միսը նախապես մարինացնելն է: Սակայն այն եփում եմ ջեռոցում՝ միայն մեր ընտանիքի անդամների համար:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում